ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուոցիչը հայտնել է, որ Չինաստանի կողմից Վենեսուելային վաճառվող զինամթերքի քանակը կրճատվել է, քանի որ Չինաստանը կոմերցիոն նպատակներով ավելացրել է Լատինական Ամերիկայի այլ երկրներին վաճառվող զենքի ծավալը: Չինաստանի ակտիվությունը Լատինական Ամերիկայում աճել է, ինչը մտահոգում է ԱՄՆ-ին:
Չինաստանի ակտիվությունը Լատինական Ամերիկայում կամ ցանկացած այլ տարածաշրջանում, պետք է իրականացվի բաց և թափանցիկ ճանապարհով: Հակառակ դեպքում կարող են ծագել տարածաշրջանային խնդիրներ: Մենք ուշի ուշով հետևում ենք Չինաստանի կատարած ցանկացած գործողությանը,- հայտարարել է Պենտագոնում Ասիական երկրների հարցերով զբաղվող Դավիդ Հելվին: