Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ն



«Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին` լեզգիներին և թալիշներին»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել NEWS.am-ում աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղ.գիտ. թեկնածու Մաթեուշ Պիսկորսկին:

– Կարծում եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը հույսը դնում է հայրենասիրական ալիքի ստեղծման վրա: Բնական է, նման կարգի զորահավաքը կարող է ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ազգամիջյան հակամարտություններից,- նշում է դոկտոր Պիսկորսկին OSTKRAFT-ին տված հարցազրույցում:

«Ենթադրում եմ, որ Ստեփանակերտից հեռարձակվող «Թալիշստանի ձայն»-ը կարող է ավելի բարձր հնչել, քան հայրենիքը պաշտպանելու Բաքվի կոչերը, որը ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց իսկական հայրենիքը համարում»,- ասել է Պիսկորսկին:

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Ռազմաքաղաքական


21/08/2014