ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը հրթիռային հարձակման մասին նախազգուշացման STSS արբանյակային համակարգի փորձարկումներ է անցկացրել: 2009թ. ուղեծրում գտնվող STSS-ի երկու արբանյակներ կարողացել են հայտնաբերել պայմանական հակառակորդի կողմից արձակված միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, ուղեկցել մինչև Aegis հակահրթիռային համակարգի համար հասանելի տիրույթ և «ոչնչացնել»:
STSS-ը կդառնա ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգի բաղադրիչներից մեկը: Համակարգի մեջ կմտնեն տարբեր բարձրության ուղեծրում գտնվող արբանյակներ, հրթիռային հարձակման նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայաններ, զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև Aegis նախագծով ռազմանավեր՝ հակահրթիռներով: