ՖԻԶԻԿԱՊԵՍ ԿՈՓՎԱԾ, ՀՈԳԵՊԵՍ ԱՄՈՒՐ
Պաշտպանության նախարարությունը մշտապես հովանավորում է ռազմադաստիարակչական ամեն մի նախաձեռնություն։ Ասվածի վկայությունն է նաև վերջերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՊՆ աջակցությամբ կառուցված ռազմամարզական գեղեցիկ հրապարակը։ Երբեմնի ամայի տարածքը կարճ ժամանակում հասցրեց վերածվել իսկական մարզավանի։
Օգոստոսի 29-ին մի շարք բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ այցելեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Հյուրերը այցելեցին նաև կրթահամալիրի բազմաթիվ գործառույթներ իրականացնող հրաձգարան, որը ևս շուտով կհանձնվի շահագործման։
***
Աշակերտները կմարզվեն, կկոփվեն ֆիզիկապես, կամրանան հոգեպես, կտիրապետեն զենքին, զինվորական գործի այբուբենին։ Ու բնավ էլ պարտադիր չէ, որ բոլորը գեներալ դառնան, բայց պարտադիր է և ռազմավարական առումով էլ չափազանց կարևոր՝ հոգով և մարմնով առողջ սերունդ ունենալը, որն ամեն վայրկյան պատրաստ կլինի հայրենիքի պաշտպանությանը։
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Բանակ և հասարակություն