Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ



նցյալ տարի, հուրախություն ինձ, պաշտպանության նախարարի հրամանով աղջիկներին թույլատրվեց ուսանել ռազմական ուսումնական հաստատություններում, որն ինձ շատ ուրախացրեց, եւ ես որոշեցի ԵՊՀ-ի մագիստրատուրայի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական գործ (անգլերեն եւ հայերեն) բաժինն ավարտելուն պես մասնակցել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի մեկամյա դասընթացներին: Հիմա արդեն կուրսանտ եմ, ինչի համար չափազանց ուրախ եմ:

Սեպտեմբերի 19-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին, ես իմ նոր ընկերների հետ տվեցի զինվորական երդում եւ ինձ խիստ պարտավորված եմ զգում իմ ազգի առջեւ, մանավանդ, որ «թույլ» սեռի ներկայացուցիչ եմ եւ պետք է ձգտեմ տղամարդկանց հետ հավասար, ուս ուսի յուրացնել ավիացիայի սպայի դժվարին, բայց պատվավոր մասնագիտությունը:

Հեշտ չէ քաղաքացիական կյանքից անցնել զինվորական կյանքի, եւ դա զգացվում է ամեն քայլափոխի: Մեզ` համակուրսեցի աղջիկներիս, իրենց խորհուրդներով օգնում եւ աջակցում են մեր բանիմաց հրամանատարները՝ վաշտի հրամանատար մայոր Արթուր Մատինյանը, ջոկի հրամանատար կապիտան Սասուն Էլոյանը՝ աստիճանաբար ներգրավելով ռազմական բարդ ու պատասխանատու գործի մեջ, եւ մենք ջանում ենք հնարավորինս արագ սովորել եւ ընտելանալ զինվորական կյանքին, ենթարկվել կարգուկանոնին:

ՆԵԼԼԻ ԳԱԼՍՏՅԱՆ
կուրսանտ

Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Ազգային բանակ


25/09/2014