ՉԻ ՈՒՇԱՆԱ ՀԶՈՐ ՈՒ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՀԱՐՎԱԾԸ
Ադրբեջանը շարունակում է օգտագործել ռազմական հռետորաբանության ամբողջ զինանոցը` սպառազինության մրցավազք, խափանարար գործողություններ, զինված սահմանային բախումներ` փորձելով ստեղծել խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք: Սակայն միակողմանի փոխզիջումներ ստանալու և ղարաբաղյան հիմնախնդիրը ուժի դիրքերից հօգուտ իրեն լուծելու Բաքվի ակնկալիքը անհեթեթ է ու չերաշխավորված: Քանի որ հայկական բանակը ի տարբերություն ադրբեջանականի զինվում է արդյունավետ ու տրամաբանված և պատրաստ է հակառակորդի ոտնձգություններին տալու հզոր ու արժանի հակահարված: Ադրբեջանի յուրաքանչյուր արկածախնդրություն, յուրաքանչյուր անխոհեմ քայլ, կրկնե՛մ, կստանա անհամեմատ ուժգին պատասխան:
Հայկական բանակն իր սպառազինությամբ ու մարտունակությամբ այսօր ի զորու է հակառակորդին պատճառելու անհամեմատ մեծ մարդկային ու նյութական կորուստներ, ինչպես դա եղավ վերջերս` Ադրբեջանի խափանարար գործողություններին ու զինված հարձակումներին ի պատասխան:
ԷՆՐԻԿՈ ԱՊՐԻԱՄՈՎ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի
առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ