Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ



Շնորհավորում եմ լեյտենանտ Հովհաննես Ղարիբյանի ծննդյան 25-ամյակը:

-Սիրելի՛ Հովհաննես,

Ջերմորեն շնորհավորում եմ քեզ ծննդյան օրվա առթիվ: Դու այսօր հուսալիորեն հսկում ես մեր խաղաղությունը, ապահովում հայրենիքիդ անվտանգությունը, պաշտպանում այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Դու քո բարոյակամային հատկանիշների, խրոխտ կեցվածքի, պատվախնդրության շնորհիվ վայելում ես ծառայակիցներիդ սերը, հարգանքն ու վստահությունը։ Դու մեր բանակի արժանավոր զինվորականն ես՝ քո անսահման բարությամբ, բարձր պատասխանատվությամբ, զինվորական գործին կատարելապես տիրապետելու հմտությամբ:

Ցանկանում եմ քեզ առողջություն եւ ուժ, անձնական ու ծառայողական նորանոր հաղթանակներ: Եղի՛ր հաջողակ, մարտունա՛կ, վստա՛հ սեփական ուժերիդ նկատմամբ: Թող երջանկությունը միշտ ապրի քո սրտում, թող խաղաղ լինեն քո եւ ընկերներիդ ծառայության բոլոր օրերը:

Սիրով` Աննա

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Բանակ և հասարակություն


09/10/2014