Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ



Բարև իմ նախկին աշակերտ, ներկայիս պայծառաժպիտ զինվոր Արսեն Իսրայելյան: Դատելով քո զինվորական լուսանկարից, դու նույն Արսենն ես մնացել, բայց ավելի առնական, ավելի ուժեղ: Եվ արդեն քսան տարեկան ես: Ես` զինվորական գործի առաջին տառերը քեզ սովորեցնող երեկվա քո ուսուցիչը, ուզում եմ սրտանց քեզ շնորհավորել տարեդարձիդ կապակցությամբ և բարի ծառայություն ու բարի վերադարձ ցանկանալ: Թող քո դեմքից երբեք չպակասի ժպիտն ու խնդությունը:

Ուզում եմ մտածել` իմ զինվորական դասերը դու չես մոռացել, ու դրանք քեզ պետք են եկել քո ծառայության ընթացքում: Եվ վստահ եմ, որ դու բանակում քո լավ ծառայությամբ պարզերես կանես քո ծնողներին, քո հարազատներին, ինչպես նաև քո ծերունազարդ ուսուցչին:

Հաջողություններ քեզ, իմ քա՛ջ զինվոր:

Տերը քեզ պահապան:

Գնդապետ Ռ. Գրիգորյան
Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցի զինղեկ

Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Բանակ և հասարակություն


23/10/2014