ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության միջազգային համագործակցության գծով խորհրդական Իստոկ Հոչևարին, տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին:
Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակն է մարդասիրական ականազերծման ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ականապատված տարածքների ականազերծման ռազմավարության և ականազերծման գործողությունների ազգային ընթացակարգերի մշակմանն առնչվող հարցեր: Պարոն Հոչևարը տեղեկացրել է, որ Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը պատրաստ է սերտ համագործակցություն սկսել և տեխնիկական ու մասնագիտական օժանդակություն տրամադրել նորաստեղծ «Մարդասիրական և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: