Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ



Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրադիր լեռնային համալիրներում անցկացվեցին ռազմական վարժանքներ՝ ներառելով Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմակայանների բոլոր զինվորական մասերը:

Վարժանքների ժամանակ, որոնք հանդիսանում էին ամառային ուսուցման ավարտական քննություններ, մասնակցում էին մոտ 3 հազար զինծառայողներ, և ներգրավված էին ավելի քան 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ռուսական ավիացիոն միավորման ՄԻԳ-29 կործանիչներ, որոնք տեղակայված էին «Էրեբունի» ռազմական օդակայանում:

Վարժանքների հիմնական նպատակն էր ստուգել միավորման ռազմական պատրաստվածությունը` բարձր մակարդակի ռազմական պատրաստվածության հասնելու համար, կատարելագործել զինծառայողների դաշտային վերապատրաստումը, ուսուցանել գործնական հմտություններ բոլոր աստիճանների հրամանատարներին և շտաբներին` տարբեր տեսակի մարտերի նախապատրաստման և վարման ընթացքում ռազմակայանների ստորաբաժանումների կառավարման պլանավորման և կազմակերպման հարցում:

Վարժանքների ժամանակ զինծառայողները կատարեցին 1000 կմ երթ տարբեր տեսակի զրահապատ տանկային և ավտոմոբիլային տեխնիկայով, արձակվեց ավելի քան 30 հազար հրետանային հրթիռ, ինչպես նաեւ՝ 300 հազար կրակոց ավտոմատ հրանոթներից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից և մոտ 900 հազար փամփուշտ հրազենային զենքից:

Վարժանքների անցկացման և զինամթերքի ծախսի քանակով 2014 թվականին միավորման ռազմական ուսուցման ուժգնությունը (ինտենսիվությունը) նախորդ տարվա համեմատ աճել է 4.5 անգամ:

Պատրաստեց ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/10/2014