ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՀԱՄԱԼԻՐ
Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանապահի օրվա՝ ապրիլի 26-ի նախօրեին այցելել է մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նորակառույց համալիր:
Հանրապետության ղեկավարը շրջել է համալիրում, ծանոթացել նորակառույցի պայմաններին: Համալիրի շինարարական, բարեկարգման աշխատանքներն ավարտված են, և այն պատրաստ է շահագործման: Բոլոր շենքերը և շինությունները կառուցված են շինարարական ժամանակակից նորմերին համապատասխան:
Զորանոցային համալիրը ներառում է 12 շենք-շինություն, որում ընդգրկված են վարչության շենքը, ուսումնական կենտրոնը, զորանոցը, սահմանային անցագրային կետերի ջոկատի շենքը, սպորտային դահլիճը և այլն: