Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈԲՈՏ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐ



ԱՄՆ ծովային հետևակի` մարտական գործողությունների վարման լաբորատորիան հեռակառավարվող բեռնատարների նախագծման աշխատանքներ է իրականացնում: Դրանք կկիրառվեն զինամթերքի, սննդի և այլ տեսակի բեռների տեղափոխման համար: Նման մեքենաներ կստեղծվեն առնվազն երկու տարբերակով, այդ թվում 7 տոննա բեռնատարողությամբ: Առաջին փորձարկումներն արդեն նշանակված են այս տարվա մայիսին: Զինվորականների ծրագրերի համաձայն` 2012թ., փորձարկումների ավարտական փուլում, հրամանատարական մեքենայում գտնվող օպերատորը կկարողանա համակարգչի միջոցով ղեկավարել երկու ռոբոտ բեռնատար: Այդպիսով, զգալիորեն կկրճատվի բեռների տեղափոխման մեջ ներգրավված զինվորների թիվը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


27/04/2011