Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ամերիկյան Sikorski ընկերության արտադրած 109 հատ T-70 ուղղաթիռ գնելու որոշում է կայացրել: Գործարքը կարժենա 3,5 միլիարդ դոլար: Պայմանագիրը կնախատեսի նաև առաջիկա 10 տարիներին ևս 500 ուղղաթիռի մատակարարում: Ամերիկյան ուղղաթիռների արտադրությանը կմասնակցի նաև թուրքական TUCAS ընկերությունը, որը որոշ պահեստամասեր կարտադրի: T-70-ը հաղթել է մրցույթում, որին մասնակցում էր նաև իտալական Agusta Westland ընկերությունը: Վերջինս թուրք զինվորականներին ներկայացրել էր TUHP149 ուղղաթիռը:
T-70-ը հատուկ Թուրքիայի համար ստեղծված S-70 ուղղաթիռի փոփոխված տարբերակն է, այն կարող է թռչել 295 կմ/ժ արագությամբ, մինչև 2,2 հազար կմ հեռավորության վրա: Նախատեսված է ամբողջական հանդերձանքով մինչև 11 մարտիկների կամ 4 տոննա ծավալով բեռների տեղափոխման համար: Սպառազինության մեջ կարող են մտնել կառավարվող և չկառավարվող հրթիռներ, հրանոթներ, գնդացիրներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


27/04/2011