ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Վերցրեք Թուրքիայի քարտեզն ու մտիկ արեք: Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա: Եվ էդ երկրներից մինը թե կա, որ նա համարում է ու դարձրել է իր հայրենիքը, ո՛չ Բալկանյան թերակղզին է, ո՛չ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, ուր հայ ժողովուրդն էլ հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը…
Եվ ահա էս հարցից ազատվելու հնար էսպես է վճռել թուրքի պետական հանճարը – հայերին կոտորել կամ հալածել, գաղթեցնել: Այո՛, վայրագ ու անօրեն է էս ճանապարհը, այլև խելագար, սակայն հաստատ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
1912 թ., հոկտեմբերի 16