«ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ՈՐԱԿՅԱԼ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»
Բաթումիում օրերս ավարտված (21-24-ը նոյեմբերի) «Ատելության խոսք և տեղեկատվական պատերազմ. որակյալ լրագրության մարտահրավերներ» համաժողովում, որը կազմակերպվել էր «Դոյչե վելլե ակադեմիայի» նախաձեռնությամբ, ներկայացվել է անդրկովկասյան երեք հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի վեցական զանգվածային լրատվության միջոցի շրջանում իրականացված ուսումնասիրությունը` ատելության խոսքի դրսևորումների շուրջ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ`
♦ Ադրբեջանում ավելի շատ ատելության դրսևորումներ կան թերթերում (55,4 տոկոս), քան հեռուստատեսությունում և կայքէջերում:
F Ադրբեջանական մամուլում միջպետական հարցերով ատելության խոսքի ամենատարածված հասցեատերը նախ Ռուսաստանն է, ապա՝ Հայաստանը:
ԸՍՏ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ`
♦ Վրացական մամուլում ատելության խոսքի հիմնական հասցեատերը դարձյալ Ռուսաստանն է, հետո միայն Հայաստանը:
«Ատելության խոսք և տեղեկատվական պատերազմ. որակյալ լրագրության մարտահրավերներ» համաժողովի տվյալներով`
♦ Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցներում ատելության խոսքի դրսևորումները երկու անգամ քիչ են, քան Ադրբեջանում:
Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Հոգևոր-մշակութային, Տարածաշրջան