Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ «ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ»



Աշխարհի գրեթե բոլոր բանակներն էլ ունեն իրենց զինվորական համազգեստները:

Դրանք իրարից տարբերվում են արտաքին տեսքով, տարբերանշաններով, գունային նրբերանգներով, տարբերակիչ այս ու այն լրացումներով:

Համազգեստի անհրաժեշտությունը առաջացել է դեռեւս հին ժամանակներից՝ թշնամիներից զանազանվելու, յուրայիններին հեշտորեն ճանաչելու, չշփոթելու համար: Սպարտացիների համազգեստը կարմիր գույնի էր: Իսկ այս գույնի ընտրությունը բնավ էլ պատահական չէր՝ վիրավորվելիս արյունը ցայտուն չէր երեւա եւ վախ ու խուճապ չէր առաջացնի:

Սկզբնական շրջանում զինվորական հանդերձանքի մեջ գերիշխում էին վառ գույները, սակայն աստիճանաբար այդ երանգները հետ մղվեցին մի պարզ պատճառով՝ դրանցով անհնար էր թշնամու աչքից աննկատ մնալը:

Այսօր ամենատարածված գույնը խակին (կանաչա-հողագույն, կանաչավուն) է:

Ժամանակն իր կնիքն է դնում զինվորական համազգեստի վրա ՝ փոխվում է արտաքին տեսքը, որակը, այն դառնում է եղանակային պայմաններին, տեղանքին էլ ավելի համապատասխան, դիմացկուն, շարժումները չկաշկանդող….

Զինվորական հագուկապի մշակմանը մասնակցում են անգամ նորաձեւության հայտնի վարպետներ, օրինակ՝ ռուսական զինվորական համազգեստի մշակմանը մասնակցել էին Վալենտին Յուդաշկինն ու Իգոր Չապուրինը, թեեւ, պետք է խոստովանել նաեւ, որ նրանց աշխատանքը հարկ եղավ հետագայում որոշակի լրամշակումների ենթարկել: Վատիկանի շվեյցարացի գվարդիականների համազգեստի հեղինակն էլ Ժյուլ Ռեպոն է:

Ստորեւ կներկայացնենք մի քանի երկրների մի քիչ տարօրինակ, մի քիչ արտասովոր զինվորական համազգեստները:

Վատիկանի բանակը կազմված է շվեյցարացի գվարդիականներից: Նրանց համազգեստի վրա Վերածննդի դարաշրջանի շունչն է ակնհայտ:

Սահմանապահները հերթափոխ են իրականացնում Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին

Խոտերով քողարկված այս մարտիկները Իրանի հետախուզության գնդից են:

Հունաստանի Անհայտ զինվորի հուշարձանի մոտ Պատվո պահակախմբի տղաներն են:

Ֆիջիի Պատվո պահակախումբը:

Կոտ Դ'Իվուարի բանակի զինվորների համազգեստը զեբր է հիշեցնում:

Այսպես են հանդերձավորված Բեյրութի K 7 դիվիզիոնի մարտիկները:

Գուցե մեր աչքին անսովոր ու տարօրինակ են թվում նման զինվորական համազգեստները, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւոր չէ, թե ինչ ոճի ու ձեւի հանդերձանք կկրեն զինվորները մեր մոլորակի տարբեր անկյուններում, բայց անչափ կարեւոր է ու ցանկալի, որ բոլորն էլ խաղաղության պաշտպաններ լինեն…

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ռազմական


11/12/2014