Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԼՈՒՆԻՆ ՀԱ՞Յ



«Irana Hayer» կայքի հաղորդմամբ՝ հոլիվուդյան հանրահռչակ դերասան Ջորջ Քլունին ոչ միայն իրանցի է, այլև հայ` Իրանի Սպահան քաղաքից: Հիշեցնենք, որ Սպահանը (այժմ` Իսֆահան) Իրանի նախկին մայրաքաղաքն է, որի հարևանությամբ 17-րդ դարի սկզբներին Շահ Աբբասի օրոք տեղահանված հայերը կառուցեցին Նոր Ջուղա քաղաքը, որը բարգավաճելով դարձավ հայության մշակութային հայտնի կենտրոններից մեկը: Ըստ կայքի, դերասան Ջ. Քլունին հայ արվեստագետ և վաճառական Ժոզեֆ (Հովսեփ) Քլունիի թոռն է, որը անցյալ դարի 20-ական թվականներին Սպահանից, որտեղ կողպեքների, սողնակաների խանութ է ունեցել (այստեղից էլ ազգանունը` Քլունի, որ պարսկերեն բառացի նշանակում է սողնակ), իր բելգիացի գործընկերոջ հետ գաղթել է Եվրոպա, այնուհետև Ամերիկա….

Կայքը հաղորդում է նաև, որ աշխարհահռչակ դերասանը մի շարք հարցազրույցներում ընդգծել է, որ իր նախնիները Իրանից են, և որ ինքը շատ կուզենար խաղալ Միջին Արևելքի խնդիրները շոշափող կինոնկարում:

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


25/12/2014