ՁԻՆ ՄՈՒՐԱԶ Է
Երազում տեսնում էի Չայլուի դաշտերը.
Աջ ու ձախ փռված էին թուրքի լեշերը,
Դիմացից երևում էր Միր-Բաշիրը,
Որ պետք է գրավեինք գիշերը:
Մարտն սկսվեց մահվան սև հովտում,
Գրոհում էինք` անհագ վրեժը մեր սրտում:
Աչքիս առաջ զոհվում էին իմ ընկերները,
Արյամբ էին ներկվում կանաչ դաշտերը:
Սև ձի նստած անցնում էի պղտոր Թարթառը,
Սև ձին փափագ է, մուրազ է…
Եվ հանկարծ քնից ես արթնանում եմ`
Շուրջս գարուն է, և երկինքը պարզ է:
ԱՇՈՒՂ ԳՈՒՐԳԵՆ
ազատամարտիկ