ՀԱՅԱԶԳԻ ԾՈՎԱՅԻՆԻՆ` ԾՈՎԱԿԱԼԻ ԿՈՉՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով դեկտեմբերի 16-ին Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆՑԻՆ շնորհվել է ծովակալի կոչում:
Սերգեյ Հովսեփի Ավագյանցը ծնվել է 1957թ. ապրիլի 6-ին Երևանում, ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի սպայի ընտանիքում: 1980թ. ավարտել է Պ. Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Ն.Գ. Կուզնեցովի անվան Ռազմածովային ակադեմիան, ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Ծառայել է Հյուսիսային և Սևծովյան նավատորմերում:
2007թ. նշանակվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի Պրիմորյան նավատորմի տարասեռ ուժերի հրամանատարի պաշտոնին: 2010թ. օգոստոսին դարձել է նավատորմի շտաբի պետ-հրամանատարի 1-ին տեղակալ: 2012թ. մայիսին ՌԴ նախագահի հրամանագրով նշանակվել է հրամանատարի պաշտոնին:
Պարգևատրվել է «Ծովային ծառայությունների համար», «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի, «Ռազմական ծառայությունների համար» շքանշաններով, «Հայրենիքի նկատմամբ ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Ճակատագրեր