ՀՈՒՄՈՐ
ՃՇԳՐԻՏ ԿԱՏԱՐՈՒՄ
Ամերիկյան զինծառայողների մի խումբ հրավիրված էր ճաշկերույթի։
-Կերակուրն ու խմիչքը ջախջախեք այնպես, ինչպես թշնամիներին,- անընդմեջ կրկնում էր տանտերը։
Հանկարծ նկատեց, որ զինվորականներից մեկը փորձում է մի շիշ գինի խցկել գրպանը։
-Լսիր, ծերուկ,- ասաց տանտերը,- այդ ի՞նչ ես անում։
-Դե, դուք կարգադրեցիք եղած-չեղածը ջախջախենք, ինչպես թշնամիներին,-պատասխանեց զինվորը՝ իրեն չկորցնելով։-Իսկ ես գերի եմ վերցնում։
♦♦♦
Վարդանուշ մորաքրոջ չաղլիկ տղային, որին գյուղում բոլորը Բոքոն էին կանչում, գարնանը զորակոչեցին բանակ։
Մեկ ամիս հետո մորը գրեց.
-Մամ ջան, բոքոնը լավաշ է դարձել։
♦♦♦
Փորձառություն
Տեղեկանալով, որ թշնամու զորքը մոտենում է քաղաքին, բնակիչներից մեկը դիմեց մի զինվորի.
-Ի՞նչ կանես, եթե թշնամին մտնի քաղաք։
-Քո մասին մտածիր. ես հին զինվոր եմ եւ փախուստի ճանապարհ կգտնեմ։
ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ
1941-ին, երբ Հիտլերը ողջունում էր իր զորամասերի շքերթը, զինվորները ոգեշնչված բացականչում էին.
-Մեր ֆյուրեր, մենք կհետեւենք քեզ։
1943-ին, երբ նա այցելեց Արեւելյան ճակատ եւ, զորքերի առաջ ելույթ ունենալով, պատրաստվում էր տուն մեկնել, լսեց նույն, եւ սակայն ավելի ինքնաբուխ բացականչությունը.
-Մեր ֆյուրեր, մենք կհետեւենք քեզ։
ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Հեծելավաշտի բժիշկը հարցրեց ենթասպային.
-Ինչպե՞ս եղավ, որ շարքային Բլենքը կորցրեց աջ ձեռքի մատները։
-Մտցրել էր ձիու բերանը, որ տեսնի, թե ձին քանի՞ ատամ ունի։
-Եվ ի՞նչ պատահեց։
-Ձին բերանը փակեց, որ տեսնի, թե շարքային Բլենքը քանի՞ մատ ունի։
ՀԱՄԲԵՐԱՏԱՐԸ
Հեծելազորի ենթասպան զորակոչիկներին սովորեցնում է սանձը դնել եւ հեծնել։ Որոշ ժամանակ անց նա նկատեց, որ նորակոչիկներից մեկը անշարժ կանգնել է՝ սանձը բռնած ձիու բերանի մոտ։
-Ինչի՞ն ես սպասում,-հարցրեց նա։
-Որ հորանջի,-պատասխանեց նորակոչիկը։
♦♦♦
Հայաստանի լեռնային գյուղերից մեկի բնակիչ Սարոյի որդի Սամոյին զորակոչեցին բանակ։
Անցան ամիսներ, բայց նամակ չկար ու չկար։ Անհանգստացած Սարոն դիմեց շրջանի զինվորական կոմիսարիատ։ Այստեղ նրան ասացին.
-Մի անհանգստացեք, Ձեր տղան ծառայում է գաղտնի զորամասում եւ շուտով նամակ կստանաք։
Եվ իսկապես, մի քանի օր անց Սամոյից նամակ ստացան, սակայն, բացելով ծրարը, շատ զարմացան. թղթի վրա գրված էր ընդամենը հինգ տառ՝ Ս.Ս.Ս.Ս.Է.։ Ինչ էին նշանակում այդ տառերը՝ ոչ ոք չկարողացավ վերծանել։
Շվարած Սարոն դարձյալ դիմեց զինկոմին։
-Շատ շնորհակալ ենք ձեզանից, մենք իսկապես մեր տղայից նամակ ստացանք, բայց հասկանալ չենք կարողանում։ Նայելով գրված տառերին՝ զինկոմը ժպտալով ասաց.
-Չէ՞ որ ծառայում է գաղտնի զորամասում, եւ ահա նա էլ գաղտնագրել է՝ Սարոյի Սամոն սաղ-սալամաթ է։
ԱՆՀՈՒՆ ՍԵՐ
Հունաստանում, որ օկուպացված էր գերմանական զորքերով, գեստապոյական լրտեսը լսեց, թե ինչպես մի տարեց մարդ ասում է ընկերոջը.
-Ինչ կուզես՝ ասա գերմանացիների մասին, բայց անձամբ ես ավելի հաճույքով կաշխատեմ տասը գերմանացի զինվորի, քան մեկ հույնի համար։
Լրտեսը գոհացած կանգ առավ եւ հարցրեց նրա մասնագիտությունը։
-Գերեզմանափոր եմ,-պատասխանեց տարեցը։
♦♦♦
Սովորականի պես դիմելով զինակոչիկներին` բժիշկը հարցրեց.
-Բողոք ունե՞ք։ Նրանցից մեկը, թե՝ «Բժիշկ ջան, քնած տեղը տակս թրջում եմ»։
Բոլոր զինակոչիկները սկսեցին ծիծաղել.
-Իսկ դա հաճախակի՞ է լինում,-հարցրեց բժիշկը։
Նայելով հռհռացող տղաներին՝ ինքն էլ ժպտալով պատասխանեց.
-Ոչ, երբ կամենում եմ։
♦♦♦
Դիմելով մի չոփուր ենթասպայի, որը երբեք չէր ժպտում, խստապահանջ էր ու ոչ մի զինվորի հանգիստ չէր տալիս, Օնիկը հարցրեց.
-Թույլ կտա՞ք, պարոն ենթասպա, Ձեզ մէ բանըմ ասեմ։
– Ասա…-մռայլվելով պատասխանեց ենթասպան։
-Ինչխ որ դեղձի կորիզ էղնես, դրսից՝ չեչոտ, ներսից՝ դառը։
ՍԱՐՍԱՓԵԼԻ Է ԱՆՍՊԱՍԵԼԻՆ
-Վիլլի, ես սարսափում եմ այդ անտառից։ Այդտեղից ցանկացած պահի սպասում եմ պարտիզանների հարձակմանը։
-Եթե սպասում ես, սարսափելի չէ, Հանս։ Որպես կանոն, պարտիզանները հարձակվում են այն ժամանակ, երբ չես սպասում։