Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ



Հնագույն ժամանակներում հայերը օրը բաժանել են հավասար հատվածների՝ ժամերի եւ դրանց տվել հատուկ անուններ։ Գիտնականների կարծիքով՝ դա հավանաբար տեղի է ունեցել Արտաշես Ա-ի գահակալության օրոք (մ.թ.ա 189-160), երբ հայոց արքան իրականացրեց հայկական տոմարի առաջին բարեփոխումը։

Ըստ Ղեւոնդ Ալիշանի՝ «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց» աշխատության (Վենետիկ, 1895)՝ հին հայերը, ելնելով տվյալ ժամանակամիջոցի լուսավորվածության, երբեմն էլ ջերմացման աստիճանից, ժամերին տվել են հետեւյալ անունները. Այգ, Ծայգ, Զայրացյալ կամ Զորացյալ, Ճառագթյալ, Շառավիղյալ, Երկարատես, Շանթակալ, Հրակաթ, Հուրթափյալ, Թաղանթյալ, Առավարգոտ, Առփող (ցերեկային ժամեր), Խավարակ, Աղջամուղջ, Մթացյալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Հավթափյալ, Գիսակ, Լուաճեմ, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու (գիշերային ժամեր)։

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Պատմության էջերից


27/12/2014