Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ



Հին հայերը հատուկ անուններ են տվել նաեւ ամսվա օրերին, հաշվի առնելով, որ դրանք թվով 30-ն են՝ գումարած Ավելյաց ամսվա հինգ օրերը։ Հիմնականում օգտագործվել են հեթանոսական աստվածների եւ սրբավայրերի անուններ։

Հայոց օրանուններն են. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղեկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդի, Ծմակ, Լուսնակ, Ցրոն, Նպատ, Վահագն, Սեին, Վարագ, Գիշերավար։

Ավելյաց ամսվա օրանուններն են. Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտախույր, Ծկրավորի։

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Պատմության էջերից


27/12/2014