ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում ներդրվում է նոր սերնդի մարտական ղեկավարման ավտոմատացված համակարգ: Այն ապահովում է ռազմավարական սպառազինության կիրառման ծրագրերի օպերատիվ փոփոխություն և հրթիռների ապաուղղորդում: Ընդ որում, մարտական ղեկավարման հրամաններն անմիջականորեն հասցվում են մինչև հրթիռների արձակման կայաններ` շրջանցելով միջանկյալ օղակները, այդ թվում ատոմային ներգործության և ռադիոէլեկտրոնային ճնշման պայմաններում: Մարտական ղեկավարման ավտոմատ համակարգի կատարելագործումը կապված է ՌԴ զինված ուժերի ամբողջական ղեկավարման կատարելագործման և նոր սերնդի ատոմային սպառազինության արդյունավետ ղեկավարման անհրաժեշտության հետ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական