Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՅԵ՛Ք ԺԱՄԱՑՈՒՅՑԻՆ…



Երբևէ ձեզ հետ պատահե՞լ է, նայեք ժամացույցին և թվերի հետաքրքիր համադրություններ տեսնեք: Համոզված եմ, որ, այո՛, բոլորիս կյանքում էլ պատահում է: Պատահաբար նկատում ենք և կրկնվող թվեր ենք տեսնում` 13:13, կամ 05:05, երբեմն էլ էլեկտրոնային ժամացույցների վրա անգամ համընկնում են օրերը, ժամերը, րոպեները: Ակամայից մտածում ես` ի՞նչ կարող է դա նշանակել: Ոմանք այնքան էլ կարևորություն չեն տալիս, ոմանք` ընդհակառակը, ինչ-որ իրադարձությունների հետ են կապում, կանխատեսումներ անում և այլն:

Վերոնշյալ երևույթի հետ կապված կան բազմաթիվ խորհրդավոր հավատալիքներ: Օրինակ` երբ նայում ես ժամացույցին ու շարունակ տեսնում ես միայն ու միայն յուրահատուկ թվանշային զուգակցություն, ապա քեզ հետ անպայման մի վատ բան է կատարվելու: Իսկ լավատեսների կանխատեսումներով, ընդհակառակը, նման դեպքերում անհրաժեշտ է երազանք պահել:

Հավանաբար նման խորհուրդ ունի հենց Ամանորի 00:00 ժամին երազանք պահելու ժողովրդական սովորույթը:

Ավելի հետաքրքրասեր հետազոտողները կատարել են ժամային ցուցումների մեջ առանձնացումներ, այսինքն` մեծ նշանակություն ունի նաև, թե, բացի կրկնվելուց, թվերի ի՞նչ հաջորդականություն է ձեզ հանդիպել:

Ծանոթանանք դրանցից մի քանիսի նշանակությանը.

00:00` երազանք պահեք ի սրտե, այն անպայման կիրականանա

01:01` անպայման բարի լուր կլսեք

01:10` ձեր նախաձեռնած գործը հաջողություն չի՛ բերի, իզուր մի՛ չարչարվեք

01:11` կստանաք հետաքրքիր առաջարկություններ, մի՛ հրաժարվեք դրանցից

02:02` ձեզ որևէ տեղ են հրավիրելու

02:22` որևէ գաղտնիք եք բացահայտելու

03:03` մի՛ զարմացեք, դուք սիրահարվելու եք շուտով

03:33` դիմավորեք հաջողությունն ու երջանկությունը

04:04` նայեք իրադրությանը մեկ այլ տեսանկյունից

10:01` ազդեցիկ մարդու հետ եք հանդիպելու

11:11` ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կախվածության մեջ եք ընկնելու

13:31` կստանաք այն, ինչի մասին այդքան երազում էիք

14:41` տհաճ իրադրության մեջ կհայտնվեք

16:16` ճանապարհ գնալուց զգույշ եղեք

20:02` վեճ մոտ անձնավորության հետ

21:12` նոր երեխա կծնվի կամ նոր նախագիծ եք ունենալու

23:32` առողջական խնդիրներ կառաջանան:

Կրկնությունը ստեղծում է ռիթմ, իսկ ավելի ստույգ` ժամացույցի դեպքում, կրկնությունը դառնում է կատարվելիք իրադարձության ռիթմիկ կառուցվածքի մի մասը, որը արտահայտված է թվատախտակի թվերով: Իսկ դուք հաճա՞խ եք նայում ժամացույցին, համընկնո՞ւմ են արդյոք ձեր տեսած համադրությունները վերոգրյալի հետ, հավատո՞ւմ եք արդյոք նշաններին, թե՞ դրանք մարդու սովորական երևակայության արդյունք են, միևնույն է, որոշողը դուք ինքներդ եք:

Նայեք ձեր ժամացույցին մեկ անգամ ևս…

ԱՐԱ ԲԱՂՈՒՄՅԱՆ
«Օմարի Արծիվ» թերթի պատասխանատու, խմբագիր

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Հոգևոր-մշակութային


15/01/2015