ԱՐԵՎԵԼՔ 2014
Համաշխարհային բանկի վերջին տվյալներով՝ Չինաստանը դարձել է աշխարհի առաջին տնտեսությունն ունեցող երկիրը` երկրորդ տեղ մղելով ԱՄՆ-ին: Երրորդը՝ Հնդկաստանն է, որն առաջ է անցել Ճապոնիայից:
ՉԻՆԱՍՏԱՆ
♦ Փորձարկվել է Z-20 ուղղաթիռը: Դիտորդների կարծիքով՝ այն ամերիկյան Sikorsky UH-60 ուղղաթիռի, որն անվանում են նաև Black Hawk, պատճենն է:
♦ Դալյան հյուսիսարևելյան նավահանգստում սկսվել է երկրորդ ավիակրի կառուցումը, ինչը կտևի վեց տարի: Չինական նավատորմի միակ ավիակիրը` «Լյաոնինը», խորհրդային «Վարյագ» անավարտ ավիակիրն է` չինացիների ձեռքով վերջնական տեսքի բերված: Նրա վրա կարող է տեղակայվել 30 J-15 կործանիչ: Ընդհանուր առմամբ, Պեկինը նախատեսել է կառուցել նվազագույնը չորս ավիակիր:
♦ Անտարկտիդայում կառուցվել է չորրորդ գիտական կայանը:
♦ Նախատեսվում է կառուցել աշխարհում ամենաերկար ստորգետնյա թունելը, որի մոտավոր երկարությունը կլինի 122 կմ:
♦ Ավարտվել են Type-057 անվանումով նոր հածանավի նախագծային աշխատանքները, որն ըստ դասակարգման պատկանում է այս դասի մարտական նավերի չորրորդ սերնդին:
♦ Հինգերորդ սերնդի կործանիչ J-20-ը կատարել է իր առաջին փորձարարական թռիչքը:
ՀՆԴԿԱՍՏԱՆ
♦ Հաջողությամբ իրականացվել են միջին հեռահարության «Ագնի-5» բալիստիկ հրթիռի փորձարկումները: Երկու տարի առաջ փորձարկվել էր «Ագնի-4» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որի առավելագույն հեռահարությունը 5000 կմ է:
♦ Աշխարհում առաջին անգամ արձակվել է «ԲրաՄոս» գերձայնային թևավոր հրթիռը: Մինչև 2016թ. Հնդկաստանը մտադիր է բանակը սպառազինել երկու բալիստիկ հրթիռներով, որոնք կարող են նաև միջուկային լիցք կրել:
♦ 2014թ. տվյալներով՝ ռուսական սպառազինության մատակարարման պայմանագրերի ծավալը կազմել է ավելի քան 4,7 մլրդ դոլար՝ հաշվի առնելով միայն իրականացված մատակարարումները:
♦ Ռուսաստանի հետ համատեղ կարտադրվեն տեղեկատվական-ղեկավարման համակարգեր նավերի, սուզանավերի և արագընթաց նավերի համար:
♦ Հաջողությամբ փորձարկվել է ռազմաօդային ուժերի համար նախատեսված միջին հեռահարության «երկիր-օդ» դասի «Akash» սեփական արտադրության հրթիռը:
♦ Ավարտվել է սեփական արտադրության B-05 բալիստիկ հրթիռի առաջին փորձարկման նախապատրաստությունը (արձակվելու է սուզանավից):
♦ Հաջողությամբ փորձարկվել է միջուկային լիցք կրող «Պրիտհվի-2» բալիստիկ հրթիռը:
Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Ռազմական, Ռազմաքաղաքական