Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՍՏԱՐԿՂԻՑ



Մեծարգո Սեյրան Մուշեղի

Ուշիուշով հետևելով մեր ազատ ու անկախ Արցախում կազմակերպված զորավարժություններին, կրկին ու կրկին ապրեցի հպարտություն մեր հզոր բանակի մարտունակության համար:

Միաժամանակ ցնցվեցի, երբ իմացա, որ ադրբեջանցիները խոցել են մեր ռազմական ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են երեք երիտասարդ օդաչուները:

Հպարտությանս չափ ու սահման չկա, որ կարողացաք վտանգավոր գոտուց դուրս բերել մեր նահատակներից երկուսի մասունքները և մեկի դին: Դուք խիզախությամբ ապացուցեցիք, որ հայ զինվորը երբեք քնած մարդուն չի կացնահարի, (ինչը հատուկ է մեր գազանաբարո հակառակորդի էությանը), այլ կմարտնչի բաց ճակատ՝ ծնկի բերելով թշնամուն:

Դուք Ձեր խիզախությամբ ցուցաբերեցիք նաև Ձեր հայրենանվեր գործունեությունը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք: Ի սրտե ասում եմ` փառք ու պատիվ Ձեզ ևս մեկ անգամ Ձեր անչափ դժվարին ու պատվավոր գործում:

ԷԼՄԻՐԱ ԱՂԱՅԱՆ
պահեստազորի գնդապետ

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Բանակ և հասարակություն


15/01/2015