Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՐՍ



Մոմի լույսի տակ դու ինձ ծնել ես,
Մոմի լույսի տակ կրծքով կերակրել,
Ու անպատմելի զրկանքների մեջ
Սիրել ես ինձ, մա՛յր, պահել, մեծացրել:

Բայց նույն ժամանակ ուրիշ մայրերը,
Լռեցնելով քնքուշ սիրտը մայրական,
Իրենց Դուշմանին, Դեւին, Պետոյին
Ուղարկում էին ահեղ պատերազմ:

Նրանք զոհվեցին, իսկ ես մեծացա,
Նրանց մայրերը վշտից ծերացան,
Բայց նրանց կերտած նոր Հայրենիքում
Տեսար դու որդուդ պայծառ ապագան:

Ու թող որ կյանքում ես քեզնից թանկ
Ունենամ միայն մի ծուռ Հայաստան,
Ու միայն նրա՛ կարիքի դեպքում
Քո գիրկը լքեմ, քեզնից հեռանամ…

Էջմիածին

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


15/01/2015