ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Սիրով և ջերմությամբ ուզում ենք շնորհավորել մեր զինվոր որդու` Էդգար Բալյանի ծննդյան տարեդարձը: Ծննդյան օրն էլ խորհրդանշական է` հունվարի 28-ը` հայկական բանակի օրը:
Սիրելի՛ Էդգար, քեզ և մեր բոլոր զինվորներին խաղաղ և անփորձանք ծառայություն ենք մաղթում: Ձեզնից ամեն մեկը մեր բանակի մի մասնիկն է, և ձեր միասնությամբ է բանակը հզոր և ուժեղ: Պատվով ծառայեք և պատվով էլ վերադարձեք հայրենի օջախ` իրականացնելու ձեր բոլոր լուսավոր երազանքները:
Բարի մաղթանքներով`
Բալյաններ