ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿ
Հունվարի 28-ը Բանակի օրն է:
Այսօր մենք մեկ անգամ եւս հիշում ենք մեր զինված ուժերը, հարգանքի տուրք տալիս նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին հանուն մեր ընդհանուր տան:
Հասարակության եւ պետության անվտանգ զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինված ուժերն են:
Մենք հավատում ու վստահում եմ մեր բանակին` մեր անվտանգ եւ խաղաղ կյանքի երաշխավորին: Այս օրերին, երբ հակառակորդը աշխարհի աչքի առջեւ լկտիորեն խախտում է հրադադարը, եւ մեր զինվորները արժանի հակահարված են տալիս նրան նաեւ իրենց կյանքի գնով, մենք պետք է ավելի սիրենք մեր զինվորին եւ բոլորս միասին կանգնենք մեր զինվորի, մեր զինված ուժերի կողքին ու սատարենք մեր բանակին:
Մեր անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհը մեր բանակին հավատալը, վստահելը, սատարելն ու թիկունք կանգնելն է:
Հայոց բանակի զինվո՛ր, եղի՛ր քո պետության ամուր վահանը:
Ուժ եւ կորով մեր զինված ուժերին:
Հայաստանի բանակ, շնորհավոր քո տոնը եւ Աստված քեզ ապավեն:
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ