Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԻՐ ԶԻՆԱՆՈՑԸ



Հնդկաստանը նախատեսում է գնել 44618 հատ «close-quarter battle (CQB)» ինքնաձիգներ և 33.6 մլն միավոր զինամթերք` փամփուշտներ,սվին-դանակներ,պահունակներ և այլն: Այդ գործարքը կարժենա մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար: Հնդկաստանի բանակին անհրաժեշտ են 5,56 մմ տրամաչափի,660 փամփուշտ/րոպե արագաձգությամբ ինքնաձիգներ:
Օտարերկրյա մատակարարները, այդ թվում` «FN Herstal», «Beretta», «Heckler and Koch», «Israel Weapon Industries (IWI)», «Colt Defense», «Bushmaster Firearms International» հայտնի ընկերությունները, ակտիվ համագործակցություն են սկսել Հնդկաստանի հետ:
Պատվիրված զենքը և զինամթերքը հավանաբար կարտադրվի Հնդկաստանում` Ամեթի նահանգի Ութթար Փրադեշ քաղաքում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


03/05/2011