Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԻԱԿԱՆ ՍՈՒ-35Ս-Ի ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ



Սերիական արտադրության Սու-35Ս առաջին կործանիչը մայիսի 3-ին իր առաջին թռիչքն է կատարել: Այն վարել է Ռուսաստանի վաստակավոր փորձարկող-օդաչու Սերգեյ Բոգդանը, որը 2009թ. փետրվարի 19-ին օդ է բարձրացրել նաև այս կործանիչի առաջին թռիչքային նախատիպը: Սու-35Ս-ը երկնքում մնացել է շուրջ մեկուկես ժամ, ստուգվել է շարժիչների աշխատանքը, մարտական մեքենայի կայունությունն ու ղեկավարումը: Սերիական առաջին ինքնաթիռի թռիչքը լիովին հաջողված է համարվել: Գործարանային բոլոր փորձարկումներն ավարտելուց հետո կործանիչը կփոխանցվի Ռուսաստանի ռազմաօդային ուժերին: Ընդհանուր առմամբ, մինչև 2015թ. ռուսական բանակը կհամալրվի 48 միավոր Սու-35Ս-ով:
Սու-35Ս-ը «4++» սերնդի կործանիչ է, արագությունը մինչև 2,5 հազար կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը` 3,4 հազար կմ, մարտական գործողության շառավիղը` շուրջ 1,6 հազար կմ: Սպառազինված է 30 մմ-անոց հրանոթով, ունի հրթիռների և ռումբերի արձակման 12 միջոց:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


04/05/2011