ՆՈՐ ՍՈՒԶԱՆԱՎԵՐ՝ ՆՈՐ ՀՐԹԻՌՆԵՐՈՎ
Հարավկորեական Daewoo Shipbuilding & Marine Engineering և Hyundai Heavy Industries ընկերությունները KSS-ΙΙΙ դասի նոր սուզանավերի համատեղ նախագծում են իրականացնելու: Երեք հազար տոննա ջրատարողությամբ սուզանավը սպառազինության պետք է վերցվի 2018թ.: Այն կունենա ուղղահայաց արձակման բալիստիկ հրթիռներ, որոնց խցիկներն արդեն պատրաստ են Daewoo ընկերության և Հարավային Կորեայի ռազմական նախագծումների գործակալության համագործակցության շնորհիվ: Այդ խցիկները նախատեսված են Cheonryong բալիստիկ նոր հրթիռների համար, որոնք ունակ են թիրախներ խոցել մինչև 500 կմ հեռավորության վրա: KSS-ΙΙΙ-ից բացի Cheonryong-ը կտեղադրվի նաև գերմանական HDF ձեռնարկության արտոնագրով Hyundai ընկերության արտադրած Type-214 դասի սուզանավերի վրա:
Ներկայումս Հարավային Կորեան ունի Type 209 դասի 9 և Type 214 դասի 3 սուզանավ, բոլորն էլ դիզել-էլեկտրական: Նոր սուզանավերի վրա կօգտագործվեն ռազմական նախագծումների գործակալության և Samsung Thales ընկերության համատեղ մշակած տեղորոշիչ և մարտական ղեկավարման համակարգեր: