ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ
Հարգելի խմբագրություն
Մեր որդին՝ նորակոչիկ Խ. Հակոբյանը, ունի առողջական խնդիրներ, սակայն ճանաչվել է պիտանի ծառայության համար որոշակի սահմանափակումով:
Իհարկե, մենք շատ ուրախ կլինեինք, եթե մեր որդին առողջ լիներ, եւ առանց մեկ րոպե իսկ վարանելու նրան կճանապարհեինք բանակ:
Մեր այս մտահոգությամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ, որտեղ քննարկվում են զինակոչիկների դիմում-բողոքները: Հանձնաժողովը ուշադիր լսեց մեր պահանջը, ապա ներկայացված բժշկական փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո որոշեց միջնորդել, որ մեր որդին կրկին բժշկական քննության ենթարկվի:
«Հայ զինվոր» թերթի միջոցով ցանկանում ենք շնորհակալության ջերմ խոսքեր հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին, Գ Թեփելիկյանին, իրավաբան Ադելինա Դավթյանին, հանձնաժողովի մյուս անդամներին՝ բարեխիղճ եւ սրտացավ վերաբերմունքի համար:
Երբ զինակոչիկի, զինվորի ծնողի դիմումը, խնդրանքը կամ բողոքը արդարացի ընթացք է ստանում, նման դեպքում է՛լ ավելի է ամրանում վստահությունդ բանակի հանդեպ:
Հարգանքներով՝ Հակոբյաններ
Գեղարքունիքի մարզ