ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ «ARLEIGH BURKE» ԴԱՍԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը նախագծում են նոր էլեկտրամեխանիկական համակցված համակարգ «Arleigh Burke» դասի ռազմական նավերի համար: Եթե աշխատանքները հաջողությամբ պսակվեն, ապա համակարգը կնվազեցնի նավի օգտագործվող վառելիքի ծախսը 10 տոկոսով: «Jane’s» շաբաթաթերթին ԱՄՆ ռազմածովային ուժերի տեխնոլոգիական և գիտական դեպարտամենտի պետ Գլեն Ստյուրտեվանտը հայտնել է, որ համակարգը կազմված է էլեկտրամագնիսական հավելյալ շարժիչից, որը կկցվի նավի հիմնական շարժիչին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական