ԻՄ ՔԱՋ ԶԻՆՎՈՐ
Սիրելի՛ Արամ, իմ հավատարիմ ընկեր, իմ քաջարի զինվոր, փետրվարի 19-ը քո ծննդյան օրն է: Ջերմորեն շնորհավորում եմ քեզ: Գիտեմ, որ հենց այս տարեդարձդ ամենահետաքրքիրն ու անմոռանալին է լինելու. չէ՞ որ առաջին անգամ դիրք ես բարձրացել, զենք բռնել եւ հիմա կանգնած ես հակառակորդին դեմ հանդիման: Այսօր, այս պահին նաեւ դու ես մեր հայրենիքի ուժը, եւ, անկեղծ ասած, ես հպարտանում եմ քեզնով:
Ցանկանում եմ քեզ առողջություն եւ ուժ, անձնական ու ծառայողական հաղթանակներ: Եղի՛ր հաջողակ, մարտունա՛կ, վստա՛հ սեփական ուժերիդ նկատմամբ: Թող երջանկությունն ու բարությունը միշտ ապրեն քո սրտում, թող խաղաղ լինեն քո եւ ընկերներիդ ծառայության բոլոր օրերը, իմ սերն էլ թող ուժ, ժպիտ, ուրախություն տա քեզ:
Ամուր գրկում եւ համբուրում եմ:
Սիրով` Անի
Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Բանակ և հասարակություն