ԱՆԴՈՆՅԱՆԸ… ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ
«Ֆրանսիական «Մարսել» ակումբի երիտասարդական թիմի պաշտպան Գաել Անդոնյանը հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում»,- ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
20-ամյա շնորհալի ֆուտբոլիստը մարտի 21-ին կժամանի Հայաստան: Նա կստանա ՀՀ քաղաքացիություն և կհամալրի մեր ազգային թիմը: Այս մրցաշրջանում Անդոնյանը մեկ անգամ հանդես է եկել նաև «Մարսելի» գլխավոր թիմի կազմում:
Հիշեցնենք, որ ձմեռային դադարից հետո Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը մարտի 29-ին կհյուրընկալվի Ալբանիայի թիմին:
Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Մարզաշխարհ