ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ…
Շատերն արդեն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց բջջային հեռախոսների, համացանցի, ֆեյսբուքի… Ժամանակին բոլորն ուրախանում էին, թե ինչ հետաքրքիր է դարձել կյանքը. կարելի է վայրկենապես կապ հաստատել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց հետ, հետաքրքիր տեղեկություններ կարդալ, իմանալ: Այժմ հրճվանքը մի փոքր թուլացել է, և մարդիկ սկսում են սթափ նայել իրավիճակին: Բժիշկները տագնապ են հնչեցնում` առողջության համար այնքան էլ անվտանգ չէ գիշեր-ցերեկ համացանցին միացված լինելը: Որ դա ազդում է ոչ միայն մարդու ֆիզիկական, այլև հոգեկան առողջության վրա:
Սակայն չմոռանանք, որ կապի նորագույն միջոցները սպառնում են նաև մեր անձնական անվտանգությանը:
«Կասպերսկու լաբորատորիայի» աշխատակիցները մի յուրահատուկ ծրագիր են ստեղծել, որը թույլ է տալիս լրտեսական ծրագրային ապահովում ներմուծել թվային տեխնիկա արտադրողների կոշտ սկավառակների մեջ: Այս ծրագրի օգնությամբ կարելի է աշխարհի համակարգիչների մեծ մասից տեղեկություններ կորզել:
Անվտանգության փորձագետ Ալեքսանդր Վլասովը կարծում է, որ «ցանկացած հատուկ ծառայություն փորձում է վերահսկել և կանխատեսել ցանկացած հավանական հակառակորդի գործողությունները: Ուստի, այժմ աշխարհի հատուկ ծառայությունները մտահոգված են, որ կարողանան մուտք գործել հնարավորինս շատ էլեկտրոնային կրիչներ: Հիշելով վերջին դեպքերը` սիմ-քարտերի բանալիների առևանգումը, կարելի է եզրակացնել, որ մեր հավանական հակառակորդներն ունակ են ռազմավարական մտածողության և երկարատև խաղերի: Ուստի, ամենաճիշտ պաշտպանությունը սիմ-քարտերից հրաժարվելն է, բջջային հեռախոսներով չխոսելը, SMS չուղարկելը և ընդհանրապես կապի նորագույն միջոցների ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումից հրաժարվելը»:
Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Հոգևոր-մշակութային