Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՅԱՆՔԻՑ



Վկայում են փաստաթղթերը

ՀՅԴ կուսակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանի նամակը Զորավար Անդրանիկին եւ վերջինիս պատասխանը

Սիրելի՛ Պարույր (Անդրանիկի կեղծանունը), Մուշի եւ Սասունի ժողովուրդը այս անգամ իր ցանկությունը կը հայտնե ձեզ ընտրվել Օսմանյան փարլամենթի անդամ… Կը փափագինք, որ խոստումդ տաս:
Ձերդ՝ ԶԱՎԱՐՅԱՆ:

Սիրելի՛ ընկեր, նամակներդ ստացած եմ եւ զարմանքով կարդացած. ես ու՜ր, Օսմանյան փարլամենթի անդամ ըլլալը ուր: Այդ ոճրագործներու ոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հավատար եւ երկրորդ, որ իմ գործս չէ հոդ գալ եւ այդ աթոռին վրա նստիլ: Ես կը փափագիմ, որ օր մը պատվով մեռնիմ: Ոչ այդ աթոռը եւ ոչ ալ 50 օսմ. ոսկի ամսականը կ’ուզեմ: Զիս հանգիստ ձգեցեք իմ պուլկարական համեստ հյուղակիս մեջ։ Ես կը նախընտրեմ հոս ճակտիս քրտինքով եւ բազուկիս ուժով ցորեն, գարի, լուբիա եւ գետնախնձոր ցանել եւ մշակել ու ապրիլ, քան թե գալ եւ փարլամենթի անդամ ըլլալ: Բոլոր ընկերներուս բարեւ:

Ձերդ՝ Պարույր:

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Պատմության էջերից


05/03/2015