Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՒՀԻՆ



Էլմիրա Աղայանն իր մարտական կենսագրությունն սկսեց Արցախի հերոս Սամվել Բաբայանի հրամանատարությամբ գործող գումարտակից: Պատրաստակամության եւ պատասխանատվության շնորհիվ կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել մարտական ծառայության դժվարությունները:

Ազատամարտի առաջին շարքերի մարտիկներից էր հայրենյաց պաշտպան հայ կինը: Նա մենակ չէր. Աղայանների ամբողջ գերդաստանն էր ելել Ազատամարտի:

Խիզախ հայուհին անցել-ճեղքել է Գոյապայքարի ամենից ծանր ու անմատչելի լեռն ու կիրճը, դավն ու դարանը, Հաղթանակի մեծ ճանապարհ տանող բոլոր դաժանությունները:

Նա առյուծի պես կռվող մարտիկների համար թե՛ գթառատ մայր էր եւ թե՛ անկոտրում մարտական ոգով քաջ զինվորական: Նրա մարտական ճանապարհի ուղեկիցն է եղել Արցախի հերոս Սամվել Կարապետյանը:

Պահեստազորի գնդապետ Էլմիրա Աղայան…

Մենք պարտավոր ենք մշտապես թերթել մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը, վերհիշել բոլորին մեկ առ մեկ, բոլոր նրանց, ում արյունով վերածնվեց մեր չքնաղ ազատ Արցախը: Հիշենք եւ պատմությունը դարձնենք դաս ու պատգամ՝ գալիք սերունդների, հայրենիքը պահողների համար….

Արժանին մատուցենք առյուծածին հայոց կանանց եւ շնորհավորենք նրանց Մարտի 8-ը…. Շնորհավոր քո տոնը, ազատամարտիկ հա՛յ կին, քեզ` ժպիտ, առողջություն եւ արեւշատություն:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


05/03/2015