ԱՄԵՆ ՄԵԿՍ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՆՔ
Մեր զինվորները խաղաղության և անվտանգության պահապաններն են: Բանակում ծառայում է նաև իմ մորեղբայրը` Սերգեյ Ավետիսյանը: Նա լավ է ծառայում, մասնակցել է անգամ ականազերծման աշխատանքներին: Մեզ էլ երբ զանգում է, միշտ ասում է՝ չմտածե՛ք, ամեն ինչ լավ է, անհոգ եղեք` սահմանին մեր հայրենիքի պաշտպան զինվոր տղերքն են:
Ես էլ եմ որոշել զինվորական դառնալ: Այժմ էլ պատանի երկրապահների անդամ եմ: Դպրոցն ավարտելուց հետո մտադիր եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվել: Գիտեմ՝ այնտեղ աղջիկների էլ են ընդունում: Ուզում եմ գեներալ դառնալ:
Բայց, մինչև գեներալ դառնալս, պետք է լավ սովորեմ, իսկ ես վատ չեմ սովորում:
Մեզնից յուրաքանչյուրը իր երկրի համար օգտակար որևէ բան պետք է կատարի, չէ՞ որ ամեն մեկս մեր հայրենիքի մի փոքրիկ մասնիկն ենք:
Ալլա Գևորգյան
N 100 դպրոցի 8-րդ դասարան