ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿՏԵՂԱԿԱՅՎԵՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
ԱՄՆ-ը և Ռումինիան պայմանագիր են ստորագրել վերջինիս տարածքում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի բաղադրիչների տեղակայման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Իր հեռուստաելույթում նա հատուկ ընդգծել է, որ ՀՀՊ համակարգի բաղադրիչները ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար չեն: Նշված նպատակի համար կհատկացվի երկրի հարավում օդուժի նախկին ռազմաբազաներից մեկը, ուր կտեղակայվեն մի քանի հարյուր ամերիկյան զինծառայողներ: Ռումինիան եվրոպական առաջին երկիրը չէ, որ իր տարածքում ամերիկյան բաղադրիչներ տեղակայելու համաձայնություն է տվել, ԱՄՆ հետ համագործակցում են Լեհաստանն ու Չեխիան:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական