Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՐԱՐԿՎԵԼ Է «ԻՆՉԽՈՆ» ՖՐԵԳԱՏԸ



Հարավկորեական Hyundai Heavy Industries ընկերությունը ջրարկել է FFX դասի առաջին ֆրեգատը` «Ինչխոն» անունով: Նավի կառուցումը կավարտվի ջրի վրա, որից հետո այն փորձարկումների կենթարկվի և 2013թ. կընդգրկվի սպառազինության մեջ: Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը նոր նավը կօգտագործեն հակասուզանավային պայքարի համար: FFX դասի առաջին նավը կառուցելու` մոտ 130 միլիոն դոլարի պայմանագիրը ստորագրվել է 2008թ.: Առայժմ այսպիսի 6 ֆրեգատ կառուցելու ծրագիր կա: Բոլորը պետք է պատրաստ լինեն մինչև 2015թ. վերջը:
«Ինչխոն»-ի ջրատարողությունը 2,3 հազար տոննա է, երկարությունը 114 մետր, լայնությունը` 14 մետր: Արագությունը 30 հանգույց է, նավարկության հեռավորությունը` 8000կմ: Ֆրեգատը սպառազինված է 127 մմ-անոց թնդանոթով, 20 մմ-անոց զենիթահրետանային կայանքով, հականավային 4 հրթիռներով, 4 թևավոր հրթիռներով, տորպեդներով: Նավի վրա կարող է նաև մեկ ուղղաթիռ տեղակայվել:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


10/05/2011