ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ…
Մեր հող ու ջրի խաղաղությունը մեր զինվորներն են հսկում:
Այսօր արդեն բանակում է ծառայում նաեւ մեր որդին՝ Ալբերտ Մելքոնյանը: Ավագ սերժանտ է, բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար խրախուսվել է պաշտպանության նախարարի, զորամիավորման հրամանատարի եւ զորամասի հրամանատարի շնորհակալագրերով:
Մեր որդին 20 տարեկան է:
-Ալբերտ ջան, ծնունդդ շնորհավոր: Մեր ծնողական բարեմաղթանքները քեզ եւ զինվոր ընկերներիդ: Դուք մեր արժանապատվությունն եք, մեր հայրենիքի նվիրյալ զավակները: Մեր խաղաղ քունը հսկող, մեր անվտանգությունը պահպանող հերոս տղաները: Բարի ծառայություն եւ բարի վերադարձ բոլորիդ:
Տղա՛ս, թեւ ու թիկունք եղեք իրար, միասնական եղեք և սիրեք ձեր հայրենիքը ամեն ինչից առավել: Անկոտրում կամք, ուժ ձեր բազուկներին:
Բարի տարեդարձ, մեր զինվոր որդի:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Մելքոնյաններ