Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ



Ամերիկյան General Electric և բրիտանական Rolls Royse ընկերությունների կոնսորցիումը սեփական միջոցներով կշարունակի F-35 հեռանկարային կործանիչների համար նախատեսված F136 այլընտրանքային շարժիչի ստեղծման աշխատանքները: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր այլընտրանքային շարժիչի ծրագրի փակման մասին: Այդ որոշման օգտին քվեարկել էր նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը: Որոշման նպատակը միջոցների խնայումն է և դրանց ուղղորդումը առավել կարևոր ծրագրերի իրականացմանը:
F-35-ի հիմնական շարժիչի ստեղծմամբ զբաղված է ամերիկյան Pratt & Whitney ձեռնարկությունը: Իսկ կոնսորցիումի մասնակիցները հետագայում էլ մտադիր չեն պետական ֆինանսավորում խնդրել: Ներկայումս F136-ի ծրագիրը շուրջ 80 տոկոսով ավարտված է: Նախատեսվում է, որ այլընտրանքային շարժիչը պատրաստ կլինի 2016-17թթ.: Այն, ամենայն հավանականությամբ, կտեղադրվի ամերիկյան նոր սերնդի հեռահար ռմբակոծիչի վրա, որի ստեղծման ֆինանսավորումը կսկսվի 2012թ.:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


10/05/2011