Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



Ի՜նչ պատժապարտի վերքանվագ է իմ երակներում,
Ձյո՞ւն է իմ հագին, թե՞ օղորմաշար գիշերաթմբիր,
Ես համբարձվո՞ւմ եմ, թե՞ երակներս անխոս դատարկվում,
Ինձ առանձնության դարավանդներ է տանում իմ հոգին։

Ա՛խ, ծաղիկ ծաղկի մեջ ուշաթափվող իմ ծաղկանկար,
Անկշռույթային, ինձ հետ ընդգծվող իմ կրկնություն,
Էն ո՞վ է միգում ակնատրոփով՝ կույր ու սոսկահար
Էն եղծվածներին դեռ հոգեհացի երկինք որոնում։

Հիմա այնտեղ եմ, ուր հոգեհավաք է ներշնչանքի,
Ուր իմ պապերն են՝ ծաղիկ ծաղկի հետ քնած ու արթուն,
Ուր գոյությունն է անգոյության հետ ապաշխարանքի,
Ուր նոր սրբեր են գիշեր ու ցերեկ դեռ ձեռնադրվում…

ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆ

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Հոգևոր-մշակութային


02/04/2015