Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԳՆԱԺԱՄԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է



Թայվանի իշխանությունները որոշել են հետաձգել ամերիկյան UH-60 Black Hawk ուղղաթիռների և Patriot հակահրթիռային համակարգերի գնումը: Նման որոշման պատճառը պետական բյուջեի միջոցների սուղ լինելն է: 6 Patriot-ների գնումը նախատեսվում էր 2014թ.. իսկ ուղղաթիռներինը` 2016թ.: Այժմ ժամկետները տեղափոխվել են համապատասխանաբար 2017 և 2019թթ.:
2011թ. Թայվանի պաշտպանական հաստատված բյուջեն կազմում է 12,92 միլիարդ դոլար: Ներկայումս երկրի համար առաջնահերթություններից է սպառազինության մեջ գտնվող 146 F-16A/B կործանիչների նորոգումն ու արդիականացումը ու ևս 66 հատ F-16C/D նոր կործանիչների գնումը: 2007թ. սկսած Թայվանը մի քանի անգամ ինքնաթիռներ գնելու հայտով դիմել է ԱՄՆ-ին, սակայն մերժվել է: Այժմ էլ իշխանությունները բանակցություններ են վարում ԱՄՆ հետ ինքնաթիռների ձեռքբերման շուրջ` իրենց աճող պահանջարկը պատճառաբանելով Չինաստանի ռազմական հզորության մեծացումով: Ամերիկյան իշխանությունները ավելի վաղ հայտարարել են, որ հրաժարվում են F-16 վաճառել, քանի որ զգուշանում են Չինաստանի հետ հարաբերությունների վատթարացումից: Օրինակ` 2008թ. Թայվանին զենք վաճառելուց հետո Չինաստանը խզեց ռազմատեխնիկական համագործակցությունը ԱՄՆ հետ, և միայն վերջերս այն վերականգնելու առաջին փորձերն արվեցին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


11/05/2011