Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ



Հանճա՛րդ Հայկյան,
Նավասարդյան սա տոներուն
Արեւափա՛ռ
Ա՛լ վերածնե փլատակներեն,
և փառակոչ
Քնարըդ ա՛ռ։

Հանո՜ւն Ուժին, հանո՜ւն Ցեղին,
մտիր մեհյանն
Աստվածներուն.
Ջահը ձեռքիդ՛ բագնեբագին
համասըփռե՜
Հուր ու արյուն։

Եվ բարձրացուր
Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակնըդ նուռ,
Հետո զոհվող քերթողներուն
սըրտին վրա
Լեցո՜ւր, լեցո՜ւր։

Զի մենք, հանուն Սերին,
Սերմին, քու հին Ցեղիդ
Մարմարեն կույս,
Մե՛նք, Զավակներդ օգոստափառ,
պիտի կերտենք
Նո՜ր Արշալույս։

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ
Ապրիլին ծնված ու նահատակված պոետը
Նա իր գրիչը թաթախել էր հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Հոգևոր-մշակութային


22/04/2015