Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՊԱՏՎԻՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ



ՌԴ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մոտ ապագայում կատարել օվկիանոսային դասի փոքր կորվետների (հետախուզական ռազմանավերի) կառուցման պատվերներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ռազմական գերատեսչության պետի տեղակալ Յուրի Բորիսովը: «Մենք այժմ պետք է մշակենք ու տեղադրենք փոքր կորվետների պատվերներ» -ասել է Յուրի Բորիսովը: Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը տեղեկացրել է, որ նոր կորվետների սպառազինությունը կլինի այնպիսին, ինչպիսին փոքր հրթիռային նավերինն է: 21631 («ըձշծ-Ծ») նախագծի իններորդ նմանատիպ նավը շահագործվել է Թաթարստանի Զելենոդոլսկի գործարանում: «Բայց օվկիանոսային և ծովային նավարկության բնութագրերով նրանք մի փոքր այլ նկարագիր ունեն»- ասել է ծովակալը:

Խոսելով հրթիռային նավերի կառուցման հեռանկարների մասին, նա ընդգծել է, որ կկառուցվեն այնքան նավեր, որքան անհրաժեշտ կլինեն երկրի պաշտպանունակության համար: «Զարգացումն ընթանում է հետևյալ ուղղությամբ՝ բազմանշանակ հեռահար հրթիռներ, որոնք մենք պետք է տեղակայենք ափամերձ և ցամաքային օբյեկտների ոչնչացման համար»- եզրափակել է Չիրկովը:

Թարգմ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ռազմական


30/04/2015