Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԾՈՒՄ Է ԿՈՐԾԱՆԻՉ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը 2 տարի ժամանակ է ստացել` ուսումնասիրելու համար սեփական արտադրության կործանիչ ստեղծելու նպատակահարմարության հարցը: Օտարերկրյա հայտնի ընկերությունները` Boeing-ը, Lockheed Martin-ը, Saab-ը և բրազիլական Embraer-ը թուրքական ընկերությանն արդեն առաջարկել են իրենց աջակցությունը:
Փորձագետները հավակնոտ են համարում մինչև 2023թ. թուրքական արտադրության նոր կործանիչների` սպառազինության մեջ ընդգրկվելու ծրագիրը: Թուրքիայի` կործանիչն ինքնուրույն արտադրելու տարբերակը իրատեսական չէ, բայց հնարավոր է գործընկերոջ օգնությամբ. սովորաբար վերջինս առաջարկում է իր տեխնոլոգիաները` արդեն գոյություն ունեցող կոնստրուկցիայի հիման վրա:
Թուրքիայում ուսումնասրում են նաև ընդհանուր ռազմավարական հեռանկարը: Վերջերս Թուրքիան իր դեմ ուղղված սպառնալիքների թվից հանեց Հունաստանը, Սիրիան և Իրանը, ինչին կարող է հաջորդել Թուրքիայի կործանիչների ընդհանուր քանակի նվազեցումը և F-4–երի «դուրսգրումը»` առանց դրանք անհապաղ փոխարինելու անհրաժեշտության:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


16/05/2011