ԷԺԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Մոտ ժամանակներս Ռուսաստանը Վենեսուելային կփոխանցի ուղղաթիռային 6 վարժասարք` նախատեսված ՄԻ-171, ՄԻ-17Բ5, ՄԻ-25 և ՄԻ-35 ուղղաթիռների օդաչուների ուսուցանման համար: Վարժասարքերը կառուցել է Սանկտ-Պետերբուրգի «Տրանզաս» ընկերությունը, դրանց մի մասը «Դ» դասի` շարժունակության բարձր աստիճանի համակարգեր ունի: «Դ» դասի վարժասարքերը հնարավորություն են տալիս ուսուցանել օդաչուին առանց թռչող ապարատով իրական թռիչք իրականացնելու: Դրա շնորհիվ մեկ օդաչուի պատրաստման վրա ծախսվող գումարը զգալիորեն նվազում է: Նշենք, որ այդպիսի մեկ վարժասարքի արժեքը մոտ 10 միլիոն դոլար է:
Վարժասարքերի մատակարարումներ են նախատեսված նաև Բրազիլիայի, մասնավորապես, արդեն պատրաստ է ՄԻ-35-ի վարժասարքը, ապա նաև մի քանի այլ երկրների համար: